Տնտեսություն 

Twitter-ը հասանելի կլինի նաև համացանցին չմիացված հեռախոսներին

analitik.am

Twitter ընկերությունը ծրագրում է իր ծառայությունը հասանելի դարձնել նույնիսկ համացանցին չմիացած հեռախոսների համար: Համաձայն դեռևս չհաստատված տեղեկության` նոր գործառույթը կթողարկվի 2014-ի 1-ին եռամսյակում:

Բջջային հեռախոսին այդ ժապավենը ստանալու համար օգտատերը միայն պետք է զանգահարի կարճ համարին: Reuters գործակալությունը հաղորդում է, որ Twitter-ը վերոնշյալ գործառույթը ծավալում է սինգապուրյան U2opia Mobile ընկերության հետ համատեղ:

Այն կիրառում է Fonetwish կոչվող տեխնոլոգիան, իսկ դրանից օգտվում է մոտ 11 մլն մարդ: GSM ցանցերում տեքստային տեղեկությունների փոխանակումը տեղի է ունենում USSD-ի միջոցով:

Նույն շարքից