Միջազգային 

Չինաստանն օվկիանոսում վիճելի տարածքներում «Ավազե մեծ պատ» է կառուցում (տեսանյութ)

analitik.am

Չինաստանն օվկիանոսում վիճելի տարածքներում «Ավազե մեծ պատ» է կառուցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար ծովակալ Հարի Հարիսը, գրում է Mirror-ը:


 


Այս ջրերի վերաբերյալ տարածքային հավակնություններ ունեն Չինաստանը և նրա հարևանները՝ Վիետնամը, Ֆիլիպիններն ու Թայվանը:

 


Վերջին ամիսներին հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևում է Սպրատլի կղզիներում իրականացվող շինարարությունը:

 


Չինաստանն արհեստական կղզիներ է ստեղծել հարմարություններով, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակների համար: Դրանք ներառում են թռիչքուղի:

 


Չինաստանն արհեստական տարածք է կառուցում կորալային խութերի վրա ավազ լցնելով, որն այնուհետ ծածկում է բետոնով: Երկիրն արդեն ստեղծել է մոտ 4 քառակուսի կմ արհեստական հողային տարածք:

Նույն շարքից