Տնտեսություն 

Instagram-ը` մրգապաստեղի մեջ

analitik.am

Բրիտանական Boof ընկերությունը Instagram ծառայության ցանկացած օգտատիրոջ առաջարկում է ստեղծել մրգապաստեղից պատրաստված յուրօրինակ հավաքածու` զարդարված կայքում տեղ գտած սեփական լուսանկարներով: 9 կտորից բաղկացած հավաքածուն արժե 12 ֆունտ (մոտ 19 դոլար), հաղորդում է TJournal.ru-ն:

Instagram-ն ուտելի դարձնելու համար անհրաժեշտ է օգտվել նախագծի կայքի հատուկ հավելվածից: Այն կառաջարկի մտնել կայքի ձեր էջ և 9 լուսանկար ընտրել: Կարելի է նաև նշել միևնույն նկարով մի քանի մրգապաստեղներ: Պատվերի համար կարելի է վճարել կայքում, իսկ հրուշակեղենը մեկ օրվա ընթացքում անվճար տուն է առաքվում:

Նույն շարքից