Միջազգային 

Պորոշենկոն Ռուսաստանը համարում է ճահիճ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Չերնիգովի համալսարանում ելույթի ընթացքում փորձել է հանրությաննը ներկայացնել պատմության իր գիտելիքները:

 

Ուսանողների առջեւ ելույթ ունենալով, նա հայտնել է, որ այն դեպքում, երբ Չեռնիգովում եկեղեցիներ էին կառուցում, Մոսկվան ճահիճ էր:

 

Ուշագրավն այն է, որ Չեռնիգովի իշխանությունը կազմավորվել է 1024թ.-ին ու գրեթե Մոսկվայի հասակակիցն է, դարեր նրանց ընդհանրապես չեն բաժանում:

 

Ուկրաինական իշխանությունները սովորություն են դարձրել պատմության նենգափոխումներն ու Ռուսաստանին սեւացնելու իրենց նկրտումները:

Ավելի վաղ ֆանտաստիկ հայտարարություններով աչքի էր ընկել վարչապետ Արսենի Յացենյուկը՝ նշելով , որ երկրորդ աշխարհամարտին խորհրդային զորքերը ներխուժել էին Ուկրաինա, իսկ Օսվենցիմը ազատագրել՝ Լվովի ուկրաինացիները:

Նույն շարքից