2017 թվականի հունվորի 14-ին, գրավելով «Լաս Պալմասի» դարպասը, «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսսին կրկնեց «Ռեալի» լեգենդ Ռաուլի ռեկորդը՝ Լա Լիգայի սահմաններում գրավելով 35 ակումբի դարպաս:
Մեկ տարի անց՝ այսօր, կայանալիք «Ժիրոնայի» դեմ խաղում արգենտինացին կարող է գերազանցել այդ ռեկորդը: Կատալոնական ակումբը կարող է դառնալ Մեսսիի հերթական «զոհը», ինչի շնորհիվ վերջինս կգերազանցի լեգենդար իսպանացու ռեկորդը:
Հանդիպման մեկնարկային սուլիչը հնչելու է ժամը 23:45-ին: