Սպորտ 

Արտյոմ Դալլաքյանը նվաճել է WBA  վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին

Ինգլվուդում տեղի ունեցած մարտում հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը, պարտության մատնելով ամերիկացի Բրայան Վիլորիային, դարձել է թեթևագույն քաշայի կարգում WBA  վարկածով աշխարհի չեմպիոն:

Սա 30-ամյա Դալլաքայանի պրոֆեսիոնալ կարիերայում 16-րդ մենամարտն էր: Նախորդ բոլոր մենամարտերն Արտյոմն ավարտել էր հաղթանակով՝ դրանցից 11-ում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելով նոկաուտի միջոցով:

 

Նույն շարքից