Միջազգային 

«Վերջ տալ թալանին» կարգախոսով հակակառավարական հանրահավաք Բաքվում

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կազմում ներառված ընդդիմադիր ուժերը «Վե'րջ տալ թալանին» կարգախոսով հակակառավարական հանրահավաք են անցկացրել մայրաքաղաք Բաքվում, որին մասնակցել է շուրջ 10.000 մարդ, հաղորդում է contact.az-ը: Հանրահավաքի ընթացքում քաղաքական գործիչները բարձրաձայնել են իրենց երկրում առկա քաղաքական, տնտեսական ու կոռուպցիոն բնույթի հրատապ խնդիրների մասին:

 


Մասնավորապես՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին կոչ է արել հավաքվածներին չվախենալ, համախմբվել ու պատրաստ լինել կառավարության վարած թալանի քաղաքականության դեմ պայքարին:

Նույն շարքից