Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության «Մարսելի» դեմ խաղում: Նա այսօր Ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով վնասված ոտքը:
Նշենք, որ բրազիլացին չի կարողացել ավարտել վերոնշյալ հանդիպումը: Այս պահին նրա վնասվածքի լրջության մասին դեռ հայտնի չէ:
Այդուհանդերձ թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին վստահ է, որ Ներմարը կկարողանա մասնակցել հաջորդ շաբաթ Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ հանդիպմանը: