Այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, խոսելով ներկրվող ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին, հիշեցրեց, որ Մաքսային մարմին կայքում այդ մասին ինֆորմացիան հրապարակվում է, իսկ առաջիկայում նաև հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը:
Ավետիքյանն անդրադարձավ նաև նրան, թե ընթացիկ տարվա հունվարին որքան գումար են մաքսային մարմինները պետական բյուջե մուտքագրել: Մասնավորապես, նշվեց, որ այս տարվա առաջին ամսվա ընթացում մեքենաների, սարքավորումների և հումքի ներկրման համար սահմանին ԱԱՀ չգանձելու շնորհիվ հնարավոր է եղել ավելի քան 18 մլրդ դրամ մուտքագրել բյուջե:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի խոսքերով, այս ցուցանիշը 20 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշ: