Տնտեսություն 

Արտահանումը վազում է ներմուծման հետևից

Արտահանումն ավելի արագ է ավելանում, քան ներմուծումը, բայց դեռ վազում է ներմուծման հետևից, քանի որ հետ է մնում ծավալներով: Այս տարվա առաջին 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակի համեմատ արտանահումն ավելացել է 8.7 տոկոսով, իսկ ներմուծումը` մոտ 3 անգամ ավելի դանդաղ` 3.2 տոկոսով: 

 

Սակայն չնայած սրան, արտահանումը ներմուծումից հետ է մնում ծավալով: Այս տարվա առաջին 10 ամիսներին արտահանվել է 1 մլրդ 215 մլն 700 հազար դոլարի ապրանք, բայց ներմուծման ծավալն ավելի է մոտ 3 անգամ: Նույն ժամանակում Հայաստան է ներմուծվել 3 մլրդ 540 մլն 300 հազար դոլարի ապրանք: 

Նույն շարքից