Սպորտ 

Մեսսին պետք է որակազրկվի ՖԻՖԱ-ի կողմից, քանի դեռ չի ապացուցել, որ մարդ է

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը հայտարարել է, որ «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին պետք է որակազրկվի ՖԻՖԱ-ի կողմից:

«Ես միշտ ասել եմ, որ Մեսսին բացառիկ ֆուտբոլիստ է: Նա այս աշխարհից չէ: Եթե նա այս աշխարհից լիներ, չէր կարող անել այն, ինչ արեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Իրանի դեմ խաղում: Մեսսին պետք է որակազրկվի ՖԻՖԱ-ի կողմից, քանի դեռ չի ապացուցել, որ մարդ է»,-ասել է Կեյրուշը:

 

Նույն շարքից