Տնտեսություն 

Ամերիկյան Exxon-ը դադարեցնում է «Ռոսնեվթ»-ի հետ համագործակցությունը

Ամերիկյան Exxon Mobil կորպորացիան հայտարարել է, որ դուրս է գալիս «Ռոսնեվթ»- ի հետ իրականացվող նավթի տեղակայման գոտիների հայտնաբերմանն ուղղված  բոլոր համատեղ ծրագրերից: Պատճառը հակառուսական պատժամիջոցներն են:  Ինչպես հայտնում է DW-ն, այսպիսի որոշում ընդունելու համար Exxon-ը հղում է անում ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից դեռևս 2014-ին ՌԴ-ի դեմ կիառվող պատժամիջոցների վրա:

Exxon-ի ղեկավարությունը հայտնել է, որ ընդհանուր ծրագրերից դուրս գալու գործընթացը կսկսվի  2018-ին: «Ռոսնեվթ»-ը դեռ որևէ մեկնաբանություն  չի տվել այս կապակցությամբ:

Նշենք, որ Exxon-ը «Ռոսնեվթ»-ի հետ համագործակցելու համար արդեն իսկ  վճարել էր 2 մլն ԱՄՆ  դոմարի չափով տուգանք:

 

Նույն շարքից