Տնտեսություն 

Պուտինը լուծարել է «ՌԻԱ Նովոստին» և «Գոլոս Ռոսիին»

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ԶԼՄ-ների լայնածավալ վերակազմավորելու մասին հրամանագիր է ստորագրել: Մասնավորապես նա կարգադրել է լուծարել «ՌԻԱ Նովոստի» միջազգային տեղեկատվության ռուսական գործակալությունը և «Գոլոս Ռոսիի» ռադիոհեռարձակող ընկերությունը:

Կրեմլի կայքում հրապարակված հրամանագրում հաղորդվում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալություն դաշնային պետական միացյալ ձեռնարկության ստեղծման մասին:

Վերջինիս անցնում են «Գոլոս Ռոսիի» ընկերության գույքը և հիմնադրի իրավունքն այն կազմակերպությունների հանդեպ, որոնք հիմնադրել է «ՌԻԱ Նովոստին»: 

 
 
 

Նույն շարքից