Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների խաղացանկերում կատարվել են փոփոխություններ:
«Գանձասար-Կապան»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա մարտի 4-ին, ժամը 14:00-ին, «Փյունիկ» մարզադաշտում:
«Էրեբունի»-«Գանձասար-2» հանդիպումը կկայանա մարտի 6-ին, ժամը 14:00-ին, Ձորաղբյուրի մարզաբազայում: