Ակնառու բրիտանացի խորհրդարանականները դժգոհություն են արտահայտել իրենց աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող անկախ կոմիտեի կայացրած որոշումից: Քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ ընտրողները գոհունակությամբ չեն ընդունի այդ քայլն այն ժամանակ, երբ այլ պետական ծառայողների աշխատավարձերը բյուջետային ծախսերի տնտեսման կոշտ միջոցառումների պատճառով տարեկան միջինը աճում են 1 տոկոսով: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Կիրակի Խորհրդարանական չափորոշիչների անկախ վարչությունը, որը սահմանում է խորհրդարանականների աշխատավարձերը, հայտարարել է 2015-ի ընտրություններից հետո Համայնքների պալատի անդամների աշխատավարձերը 11.4 տոկոսով բարձրացնելու որոշման մասին: Նախատեսվում է նրանց հատկացնել 12.5 հազար դոլար: Ներկայում աշխատավարձերը կազմում են 108.5 հազար դոլար:
Մասնավորապես Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը (բրիտանացի նախարարները նաև պատգամավորներ են) հայտարարել է, որ չի կարող հավելյալ գումար ընդունել, երբ իրենց երկրի զինվորականներն անվերապահ ծառայության համար ստանում են ընդամենը 1 տոկոսի հավելում: