Տնտեսություն 

Պուտինն ու Էրդողանը կմասնակցեն Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը

analitik.am

Ապրիլի սկզբին Թուրքիայում  տեղի կունենա «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը, որին կմասնակցեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ նշելով, որ ՌԴ այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է հայտնել այս տեղեկությունը :

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեծ թափով են զարգանում բոլոր ոլորտներում: Մենք շատ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր ենք իրականացնում, ապրիլի սկզբին նախատեսվում է երկու երկրների նախագահների մասնակցությամբ «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը», - ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ ՌԴ-ի նախագծով կառուցվելիք «Աքքույու» ԱԷԿ-ը ենթադրում է 4 էներգաբլոկի շինարարություն, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 ՄՎտ։ Նախագծի արժեքը կազմում է  20 մլրդ ԱՄՆ դոլար։ Թուրքական կողմը հույս ունի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը  2023 թվականին շահագործման հանձնել:

Նույն շարքից