Տնտեսություն 

Որքա՞ն պարտք է կուտակել Հայաստանը գազի դիմաց

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «ՀՀ արտաքին առևտուրը երկիր-ապրանք կտրվածքով 2011-2012», «ՀՀ արտաքին առևտուրը երկիր-ապրանք կտրվածքով 2013թ I-IX ամիսներ» զեկույցներից երևում է, թե Հայաստանը վերջին 3 տարիներին ինչ գնով է գազը ձեռք բերել սահմանի վրա: Այդ հրապարակումների համաձայն՝ 2011-ին Ռուսաստանից ներմուծվող գազի մաքսային արժեքը տարվա կտրվածքով կազմել է մոտ 198.5 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, 2012թ կազմել է մոտ 232.4 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի դիմաց և 260 ԱՄՆ դոլար՝ 2013թ հունվարից-սեպտեմբերի ամիսներին: Այսինքն՝ թեև 2011-ին ու 2012-ին մեր կառավարության ներկայացուցիչները պնդում էին, թե գազը չի թանկացել գինը 189 դոլար/խմ է, սակայն իրականում նրա գինը շարունակ աճել է: 

2011-ին Ռուսաստանից ներմուծվել է մոտ 1.6 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը նշանակում է, որ այդ տարի մենք մոտ 16 մլն դոլարի պարտք ենք կուտակել: 2012-ի իրական և նհայտարարված գների տարբերությունը (232-189=43) բազմապատկելով այդ տարի ներմուծված գազի ծավալների վրա՝ 1.91 մլրդ խմ, ստանում ենք այդ տարի կուտակված պարտքը՝ մոտ 85 մլն դոլար: Նմանապես այս տարվա միայն առաջին 9 ամիսների պարտքը անցնում է 100 մլն դոլարից: Եվ քանի որ թանկ գնով գազը դեռ շարունակելու ենք ձեռք բերել մինչև 2014-ի ապրիլ ամիսը, ընդհանուր պարտքը, իսկապես, կհասնի մոտ 300 մլն դոլարի: Հենց այդքան էլ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Նույն շարքից