Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը քիչ առաջ սև խաղաքարերով պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին՝ տոնելով առաջին հաղթանակը:
Արոնյանը մրցակցին ստիպեց անձնատուր լինել 68-րդ քայլին: Հայկական շախմատի առաջատարը հիմա ունի արդեն 2 միավոր: