Սպորտ 

«Աստված, պահպանիր արքային». Մեսսին «Բարսելոնային» տանում է չեմպիոնության

Մարտի 14-ին տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վերջին երկու հանդիպումները: Հանդիպումներից մեկն էլ տեղի ունեցավ Կամպ Նոու մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ դուրս եկան «Բարսելոնան» և «Չելսին»:

Դեռ հանդիպումը չսկսված երկրպագուները կատալոնական գրանդի ֆուտբոլիստներին դիմավորեցին «Աստված, պահպանիր արքային» գրառումով հսկայական պաստառով:

Բարդ չէ գուշակել, որ թագավորը կատալոնական ակումբի առաջատար Լեոնել Մեսսին է, ով հանդիպման ընթացքում դուբլի հեղինակ դարձավ՝ երկու անգամ գնդակն անցկացնելով հյուրերի դարպասապահի ոտքերի արանքով: Մեկ գոլի հեղինակ էլ Մեսսի փոխանցումից հետո դարձավ Ուսման Դեմբելեն:

Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով և «Բարսելոնան» շարունակում է պայքարը:

 

Նույն շարքից