Տնտեսություն 

Մեծ Բրիտանիայում բացվել է առաջին «սոցիալական սուպերմարկետը» աղքատների համար

analitik.am

Այսօր Մեծ Բրիտանիայում իր աշխատանքն է սկսել առաջին «սոցիալական սուպերմարկետը»՝ գրում է The Guardian-ը: 

Եթե Բարնսլիի արվարձանում «սոցիալական սուպերմարկետը» հաջողությամբ գործի, ապա նման խանութներ կբացվեն նաև այլ շրջաններում: 

Սուպերմարկետը բրիտանական խոշորագույն ռիթեյլերի՝ Company Shop-ի դուստր ընկերությունն է:

Սուպերմարկետից գնումներ կկարողանան անել միայն սահմանափակ թվով մարդիկ, որոնք ապրում են որոշակի տարածքներում ու ստանում են նյութական օգնություն: 


«Սոցիալական սուպերմարկետում» գնումներ կատարող մարդիկ կստանան ոչ միայն առավել էժան մթերք, այլև ֆինանսական ու սոցիալական աջակցություն, որը ներառելու է վարկային խորհրդատվություններ, խոհարարական հմտությունների ուսուցում ու ընտանեկան բյուջեի վարում: 

Company Shop-ը հուսով է նման սուպերմարկետներ բացել նաև Լոնդոնում, եթե նախագիծը հաջողությամբ գործի: 

 
 
 

Նույն շարքից