ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ևս 15 անուն է ավելացրել այն ֆիզիկական անձանց և ընկերությունների ցանկում, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում հակառուսական պատժամիջոցների շրջանակներում: Այս մասին ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Մասնավորապես նշվում է, որ պատժամիջոցներ են կիրառվելու պետերբուրգյան ինտերնետ հետազոտությունների գործակալության նկատմամբ, որը մեղադրվում է 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու մեջ: Սահմանափակումներ են կիրառվելու նաև Եվգենի Պրիգոժինի և վերջինիս ընկերության նկատմամբ: