Տնտեսություն 

Օդի աղտոտվածությունը ՀՀ-ում անցնում է թույլատրելի սահմաններից

analitik.am

Այս տարվա հոկտեմբերին Երևան քաղաքի 7 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Այս մասին ասվում է ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած տվյալներում: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 867 փորձանմուշ: Որոշված նյութերից փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն (սահմանային թույլատրելի կոնցենտրացիան) գերազանցել է 1.2 անգամ:

Գյումրի քաղաքի մշտական դիտակայանում ակտիվ նմուշառման եղանակով փոշու պարունակության որոշման համար վերցվել է օդի 27 փորձանմուշ: Փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.9 անգամ:

Վանաձոր քաղաքի մշտական 3 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 3 անգամ:

Ալավերդիում նույն եղանակով ստացված փորձանմուշներում ՍԹԿ-ն գերազանցել է 2, Հրազդանում՝ 2.5 անգամ, Արարատում՝ 1.5 անգամ:

Նույն շարքից