Մարտի 19-ին Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը Ազգային Ժողովում կքննարկվի ապրիլի 10-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ժամանակ:
Աշոտյանը հիշեցրել է, որ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչի մասով եզրակացությունը տրվել է ՍԴ-ի կողմից:
Ինչ վերաբերում է նրան, թե երբ է համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ դա տեղի է ունենելու աստիճանաբար՝ ՀՀ-ի կողմից վավերացվելուց հետո:
Մարեկ Ռոցկին իր հերթին նշել է, որ Լեհաստանը կփորձի հնարավորինս արագացված ընթացակարգով վավերացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված համաձայնագիրը, երբ ՀՀ ԱԺ-ն վավերացնի այն: