2020-ին Գազպրոմը չի կարող առանց ուկրաինական գազամատակարարման ցանցի գազ մատակարարել Եվրոպա, քանի որ այդ ժամանակ ԵՄ-ում դեռևս պատրաստ չեն լինի «Հյուսիսային հոսք 2»-ի ոչ ցամաքային ենթակառուցվածքները: Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը :
2017-ին Գազպրոմն Ուկրաինայի տարածքով փոխադրել է 93 մլրդ խորանարդ մետր գազ:
2019-ի վերջին, երբ կլրանա Ուկրաինայի տարածքով գազի փոխադրման պայմանագրի ժամկետը, Գազպրոմը Nord Stream -ի միջոցով կկարողանա ոչ ավել, քան 34 մլրդ խորանարդ մետր գազամատակարարում իրականացնել, բայց պայմանագրով նախատեսվում է, որ այն պետք է 55 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարի:
Ինչ վերաբերում է «Թուրքական հոսք» -ին, ապա այն կարող է օգտագործվել միայն Թուրքիայի ներքին պահանջների բավարարման համար:
Հետևաբար, Ուկրաինայի հետ նոր պայմանագրի ստորագրումն անխուսափելի է: Ըստ «Коммерсант»-ի Գազպրոմին 2020-ին անհրաժեշտ է Ուկրաինայի միջոցով 43 խորանարդ մետր գազ փոխադրել, հակառակ դեպքում ընկերությունը խախտելու է սպառողների հետ երկարաժամկետ պայմանագրի կետերը, ինչի պատճառով էլ ստիպված է լինելու միլիարդավոր դոլարների հասնող տուգանքներ վճարել: