Տնտեսություն 

Հայաստանում լավ «փող քերելու» նոր միջոց են գտել. Բեռնատարների վարորդները մտածելու բան ունեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում լավ «փող քերելու» նոր միջոց են գտել. խոսքը Երևան քաղաքի մուտքերի մոտ նոր ավտոլվացման կետերի մասին է կամ ժողովրդական լեզվով ասած՝ «կոպեկով մոյկաների»։

Բանն այն է, որ նախատեսված է այս տարվանից ընդունել իրավական ակտ, որով կարգելվի բեռնատարներին կեղտոտ վիճակում մայրաքաղաք մտնելը, դրանք պետք է լվացված լինեն, և դա հսկայական գումարների մուտք խոստացող բիզնես է։

Մեզ տեղեկություններ են հասել, որ արդեն տարածքների տրամադրումն ավարտված է, և մեր օլիգարխներից մեկը (անունը դեռ ճշտվում է) իրենով է արել այս եկամտաբեր բիզնեսը։

Ցավալի է, որ հասել են «կոպեկներին», իսկ թե ինչ պետք է անեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները՝ դժվար չէ կռահել. նրանք բռնել են սնանկացման ճամփան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից