Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, թե հավատում է, որ ինքը լավագույնն է: Պորտուգալացու խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
«Մենք միշտ պետք է հավատանք, որ լավագույնն ենք: Բոլորը պետք է մտածեն առավելագույնի մասին: Ես միշտ հավատում եմ, որ ինձնից լավը չկա, գոնե այդպես է ֆուտբոլային դաշտում»,-հայտարարել է Ռոնալդուն:
Ավելի վաղ՝ 2017 թվականին Ռոնալդուն հայտարարել էր, որ ինքը ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: