Սպորտ 

Անտուան Գրիզմանը խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» առաջատարներից Անտուան Գրիզմանը հայտնել է, որ իր ապագայի մասով որոշումը կայացնելու է մինչև աշխարհի առաջնության մեկնարկը:

«Իմ ապագան որոշվելու է մինչև աշխարհի առաջնության մեկնարկը: Ցանկանում եմ Ռուսաստան մեկնել մաքուր գիտակցությամբ: Չեմ ցանկանում, որ ինձ անընդհատ նույն հարցը տան՝ իմ ապագայի մասով:

Ես արդեն քրոջս ասել եմ, որ անկախ ամեն ինչից մինչև աշխարհի առաջնության մեկնարկն ամեն ինչ պետք է որոշվի»,-ասել է ֆրանսիացին:

Հավելենք, որ Գրիզմանն այս մրցաշրջանի ավարտից հետո ամենայն հավանականությամբ տեղափոխվելու է «Բարսելոնա»:

Նույն շարքից