Տնտեսություն 

Ինչու է գազը Հայաստանի սահման հասնում 150 դոլարով, իսկ քաղաքացուն՝ 290 դոլարով

Ինչու է ստացվում այնպես, որ ռուսական գազը Հայաստանի սահման հասնում է 150 դոլարով, սակայն սպառողի տուն նույն գազը մտնում է արդեն 290 դոլարով: Այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանում ԵԼՔ խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ, դիմելով Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, ՀՀ իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ էժան գազ ենք ձեռք բերում, սակայն վերջիններս նկատի ունեն սահմանին հասնող գազը, ոչ թե սպառողին հասնող:

Նախարար Մանուկյանը նշեց, որ տարբերությունը գոյանում է օրինակ խողովակների նորոգումից, աշխատավարձեր տալուց և այլն: Նախարարի խոսքերով, տարբերության մեջ մտնում է նաև մոտ 7 տոկոս կորուստը:

Ապա դիմելով Մարուքյանին՝ Մանուկյանն առաջարկեց մատնանշել, թե որ ծախսերն են ուռճացված, եթե նման բան կա՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել ցանկացած նկատառում:

Նույն շարքից