Տնտեսություն 

Էներգետիկայի նախարար. Ռուսաստանը միտք չունի գնել Որոտանի ՀԷԿ-ը

analitik.am

Ռուսաստանը որեւէ մտադրություն չունի գնելու Որոտանի կասկադ ՀԷԿ-ը: Այդ մասին հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:


Նա հիշեցրել է, որ Հայաստանը բանակցություններ է վարել ամերիկյան Contour Global ընկերության հետ, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: «Ամերիկյան կողմն իսկապես 180 մլն դոլար է առաջարկել, բայց գործարքը դեռ չի կնքվել, իսկ որոշումը մինչև վերջ չի կայացվել: Առայժմ որևէ այլ ընկերություն, այդ թվում ռուսական Որոտանի կասկադ ՀԷկ-ով չի հետաքրքրվել»,- ասել է նախարարը:

Նույն շարքից