ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի վախենում Չինաստանի հետ հնարավոր առևտրային պատերազմից՝ պայմանավորված Պեկինի կողմից Սպիտակ տան ձեռնարկած միջոցառումների պատասխանի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել, որով մաքսատուրքեր է սահմանել ալյումինի և պողպատի ներկրման համար: Չինական իշխանություններն իրենց հերթին հայտարարել էին, որ սահմանափակելու են ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների մուտքը երկիր:
Մնուչինը նշել է, որ մաքսատուրքերի քաղաքականությունը շարունակվելու է: Ամերիկացի նախարարի խոսքերով՝ Սպիտակ տունը չի վախենում առևտրային պատերազմից, սակայն դա նրանց նպատակը չէ, փոխանցում է Fox News-ը: Մնուչինը նաև չի բացառել, որ Վաշինգտոնն ու Պեկինն ի վերջո կկարողանան ընդհանուր հայտարարի գալ:
Չինաստանի փոխվարչապետ Հան Չժենն իր հերթին հայտարարել է, որ առևտրային պատերազմում հաղթողներ չեն կարող լինելու և այն վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ պատերազմի բոլոր մասնակիցների համար:
Չինացի պաշտոնյան համագործակցության կոչ էր արել՝ այնպես, ինչպես համագործակցում են մեկ նավակում գտնվող մարդիկ: