«Բարսելոնան» մտադիր է «Ատլետիկոյի» առաջատարներից Անտուան Գրիզմանի տրանսֆերի հետ կապված հարցերը ուծել մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը:
Նշվում է, որ կատալոնացիները չեն ցանկանում իրենց բյուջեն ծանրաբեռնել բարձր աշխատավարձով, իսկ Գրիզմանը համաձայնվել է ավելի ցածր աշխատավարձ ստանալ, բայց՝ բոնուսներով:
Կատալոնական գրանդը չի ցանկանում այս տրանսֆերով փչացնել հարաբերությունները մադրիդյան ակումբի հետ, դրա համար էլ մտադիր է ավելի քան 100 միլիոն առաջարկել ֆրանսիացու համար, չնայած այն բանին, որ Գրիզմանի հրաժարագինը հենց 100 միլիոն եվրո է: