Տնտեսություն 

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Միջազգային հարկային երկխոսության 5-րդ գլոբալ համագումարին

analitik.am

Օրերս Մարաքեշում (Մարոկկո) կայացել է «Հարկային և միջկառավարական հարաբերություններ» խորագրով Միջազգային հարկային երկխոսության 5-րդ գլոբալ համագումարը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վ.Միրումյանը: 


ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Միջազգային հարկային երկխոսությունը` Եվրոպական հանձնաժողովի, Միջամերիկյան զարգացման բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի (ներկայիս նախագահողը), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Համաշխարհային բանկի և Հարկային մարմինների միջամերիկյան կենտրոնի համագործակցային նախաձեռնությունն է, որը նպատակ ունի խրախուսելու և աջակցելու հարկային հիմնախնդիրների շուրջ երկխոսությանն ու լավագույն փորձի փոխանակմանը:


Համագումարի ընթացքում քննարկվել են մի շարք հարկային հիմնահարցեր, որոնք ի հայտ են գալիս տեղական եւ կենտրոնական կառավարությունների միջեւ փոխհարաբերությունների ընթացքում, ինչպես նաեւ այնպիսիք, որոնք ծագում են տարածաշրջանային համաձայնագրերի շրջանակներում: Պետությունների միջեւ հարկային ռեսուրսների (ուժերի) բաշխմանը, եկամուտների ձեւավորմանն ու ֆոնդերի բաշխմանն ուղղված կարգավորումներն էական ազդեցություն ունեն հարկային համակարգի ընդհանուր մակարդակի, կառուցվածքի եւ արդյունավետության վրա, կարող են էականորեն ազդել նաեւ մակրոտնտեսական զարգացման վրա: Համագումարն անդրադարձել է նաեւ վերոնշյալ հիմնահարցերի եւ մարտավարական, եւ վարչարարական կարգավորումներին:

Նույն շարքից