Սպորտ 

Ումտիտին ուզում է Ինյեստայից և Սուարեսից շատ աշխատավարձ ստանալ. Ֆրանսիացին կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնան» չի կարողանում նոր պայմանագրի հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալ Սամուել Ումտիտիի հետ: Ինչպես հայտնում է Sports.es-ը, 24-ամյա ֆրասիացին ուզում է Լուիս Սուարեսից և Անդրես Ինյեստայից շատ աշխատավարձ ստանալ:

Կատալոնական գրանդը, սակայն պատրաստ չէ նման փոփոխությունների: Ակումբի ղեկավարությունն անընդունելի է համարում երիտասարդ պաշտպանի պահանջները:

Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է նման աշխատավարձ տալ:
Ֆրանսիացին կատալոնական գրանդի հետ պայմանագիր ունի մինչև 2021 թվականը, հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո:վ

Նույն շարքից