«Չելսիի» առաջատարներից Էդեն Ազարը չի ցանկանում, որ իրեն համեմատեն «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիի հետ:
«Պետք չի ինձ համեմատել Մեսսիի հետ: Դա անհնար է: Այո, մենք արագ ենք և որոշ հարցերում իրար նման ենք, սակայն նա գոլ է հեղինակում գրեթե յուրաքանչյուր խաղում»,-ասել է Ազարը:
Նշենք, որ ԶԼՄ-ներն ամեն տարի բելգիացուն ուղարկում են Իսպանիա, որտեղ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: