Մարտի 27-ին Բեռլինում ավարտվեց հավակնորդների մրցաշարը, որի հաղթողը հնարավորություն ունի մարտահրավեր նետել շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին:
Բեռլինյան մրցաշարի հաղթող ճանաչվեց ամերիկացի շախմատիստ Ֆաբիանո Կարաունան, ով մրցաշարի վերջին տուրում առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց աղյուսակի վերջին հորիզոնականում՝ 4,5 միավորով: