Տնտեսություն 

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է

analitik.am

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ին հայտարարել է, որ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է։


Նախարարը, ով մասնակցում էր «Ազգային դեղեր-միջազգային որակ» գիտաբժշկական համաժողովին, նաև տեղեկացրել է, որ ճանապարհային քարտեզը կքննարկվի առաջիկա օրերին չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով։


Հիշեցնենք, Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հոկտեմբերի կեսինհայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի մոտ մեկ ամսից, իսկ միությանը երկրի անդամակցությունը տեղի կունենա հաշվված ամիսների ընթացքում։

Նույն շարքից