Սպորտ 

Արգենտինայում պետք է աղոթեն Մեսսիի համար. Տեսանք, թե ինչ հավաքական ունեն առանց նրա. Իսպանացի հարձակվող

«Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան ընկերական խաղում Արգենտինայի հավաքականին 6:1 հաշվով ջախջախելուց հետո խոսել է այն մասին, որ հարավամերիկյան երկրում սիրում են քննադատել Մեսսիին, այնինչ պետք է աղոթեն նրա համար:

«Արգենտինայում սիրում են քննադատել Մեսսիին: Այսօր նրանք տեսան, թե ինչ հավաքական ունեն առանց նրա:
Արգենտինան պետք է աղոթի Մեսսիի համար, պետք է շնորհակալ լինեն նրան:
Եթե նրանք չունենային Մեսսիի, ի՞նչ էին անելու»,-ասել է իսպանացին:

Նույն շարքից