Տնտեսություն 

Հաջորդ տարի Հայաստանում կհայտնվի առաջին բյուջետային ավիաընկերությունը

Հաջորդ տարի, հնարավոր է՝ արդեն գարնանը, Հայաստանում կգործի բյուջետային ավիաընկերություն, որը տոմսերն ազգային փոխադրողներից ավելի էժան կվաճառի՝ օդանավում որոշ ծառայությունների սահմանափակման միջոցով:


Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը:


Ըստ նրա՝ Հայաստանում նվազագույնը մեկ այդպիսի ավիաընկերություն կգործի, որը առավել մրցակցային գներ կառաջարկի: Այն Երեւանը կկապի Եվրոպայի մոտ 10 քաղաքների հետ:


Խաչատրյանը հիշեցրել է, որ «բաց երկնքի» քաղաքականությունը ենթադրում է ավիացիայի ազատականացում, եւ սա կարող է առաջադիմական նշանակություն ունենալ Հայաստանի տնտեսական աճի համար:


«Սպասվում է, որ առաջիկա 3-4 տարում այդ քաղաքականության հաջող իրացումը ՀՆԱ-ի 0,3-0,4 մլրդ դոլարի աճ կապահովի: Օդանավության և զբոսաշրջային ոլորտում ակնկալվում է 18-23 հազ. նոր աշխատատեղի ստեղծում և ուղևորների թվի   20-25 տոկոսանոց աճ:


Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ 2016թ. Հայաստանում 40-50 ավիաընկերություն կգործի», - նշել է Խաչատրյանը:

Նույն շարքից