Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատտիի կարծիքով, Լեոնել Մեսսին պետք է մասնակցեր Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը, որն ավարտվեց եվրոպական հավաքականի հաղթանակով՝ 6:1 հաշվով:
Հիշեցնենք, որ Մեսսին վերոնշյալ հանդիպումը բաց թողեց մկանային վնասվածքի պատճառով:
«Մեսսին պետք է խաղար: Մարդիկ ցանկանում էին տեսնել նրան: Կրիշտիանոն կխաղար»,-ասել է արգենտինացին:
Հավելենք, որ Մեսսին այսօր պետք է բուժզննում անցնի: