Տնտեսություն 

ԱՄՆ-ն արտաքսում է երկրում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչին

ԱՄՆ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Ստադնիկն իր անունը գտել է այն դիվանագետների ցանկում, որոնց Վաշինգտոնը պատրաստվում է արտաքսել երկրից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ստադնիկի խոսքերով, այս որոշումն իր համար անակնկալ չէ, իսկ ինչ վերաբերում է առհասարակ ամերիկյան կողմի քայլին, ապա այն ծայրաստիճան սադրիչ է՝ ուղղված ռուս-ամերիկյան հարաբերությունների դեմ:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ԱՄՆ-ը հայտարարեց երկրից թվով 60 ռուսաստանցի դիվանագետ արտաքսելու և Սիեթլի հյուպատոսությունը փակելու մասին: Այս կերպ Վաշինգտոնն իր աջակցությունը հայտնեց Լոնդոնին, ով Մոսկվային մեղադրում է ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ:

Նույն շարքից