Տնտեսություն 

Ազգային փոխադրողի և ազգային անվտանգության միջև էական կապ չկա

analitik.am

Ոչ մի էական կապ գոյություն չունի ազգային փոխադրողի և ազգային անվտանգության միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը: Նրա խոսքով՝ քաղավիացիան բացառապես քաղաքացիների և կոմերցիոն ապրանքների տեղափոխություն է, ոչ թե զենքի տեղափոխություն: 

Խաչատրյանը բերեց Սիրիայի և Լիբանանի օրինակը: «Լիբանանում տասնյակ տարիներ տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում փոխադրողների թիվը 35-ից, եթե չեմ սխալվում, դարձավ 28, և քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում բոլոր հիմնական ավիաընկերությունները կատարել են կանոնավոր չվերթեր դեպի Բեյրութ և Բեյրութից դուրս: Սիրիայում բոլոր հիմնական ընկերությունները, մինչև այն պահը, երբ ահաբեկիչների կողմից վտանգ չստեղծվեց քաղաքացիական ինքնաթիռների համար, իրականացրել են չվերթեր դեպի Դամասկոս»,- ասաց Ա.Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ շատ ազգային փոխադրողներ են սնանկացել , և «Արմավիան» միակ օրինակը չէ: «Որովհետև երբ պետությունը ջերմոցային պայմաններ է ստեղծում ազգային փոխադրողի համար, ինչպես մենք ունեցել ենք «Արմավիայի» պարագայում՝ սահմանափակելով մրցակցությունը, տրամադրելով ֆինանսական կամ ոչ ֆինանսական առավելություններ, այդ ընկերությունները դառնում են ծույլ և այդ ծուլության արդյունքում քայքայվում ու սնանկանում են: Շատ թարմ օրինակ կա՝ 3-4 օր քննարկվում է մամուլում. դա Ավստրալիայի ազգային ավիափոխադրողի սնանկացումն է: Ավստրալիայի նման երկիրն այլևս չի կարող իրեն թույլ տալ ազգային փոխադրող ունենալու շքեղությունը»,- հայտարարեց Արման Խաչատրյանը: 

Նույն շարքից