Այս տարվա ապրիլից Մեծ Բրիտանիայում ուժի մեջ են մտնելու էներգոխնայողությանն ուղղված նոր կանոնները: Ըստ այդ կանոնների՝ վարձատուները պարտավոր են ապահովել խելամիտ էներգոնայողություն նոր վարձակալների համար՝ այդ թվում միջանցիկ քամիներից պաշտպանող համակարգեր ներդնել:
Խախտումների համար սահմանված է տուգանք՝ 4 000 եվրոյի չափով: Այն սեփականատերերը, որոնց բնակարանները էներգոխնայողության ցածր ցուցանիշներ ունեն, չեն կարող երկարացնել պայմանագրերը վարձակալների հետ կամ նոր պայմանագրեր կնքել:
Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խստացնում է կանոնները, որպեսզի ջեռուցման և էլեկտրոէներգիայի մասով ազգային ծախսերը կրճատի և բնակարանների էկոլոգիական վիճակը բարելավվի: Ըստ հաշվարկների, այս կերպ բավականին խոշոր չափի խնայողություններ կարվեն: