Տնտեսություն 

Ռուսաստանը պատրաստ է ԵՄ հետ երկխոսության՝ կապված «Հարավային հոսքի» հետ

analitik.am

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Եվրամիության հետ՝ կապված «Հարավային հոսքի» հետ:


Մոսկվան ստացել է Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակը՝ «Հարավային հոսքի» խողովակաշարի կառուցման պայմանագրերը վերանայելու անհրաժեշտության վերաբերյալ: Եվրահանձնաժողովը կարծում է որ խողովակաշարի վերաբերյալ Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Հունաստանի, Սլովենիայի, Խորվաթիայի ու Սերբիայի հետ երկկողմ համաձայնագիրը խախտում է ԵՄ օրենսդրությունը: Բրյուսելը ակնկալում է դրանց վերանայումը:


Մեդվեդեւը նշել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության իր եվրոպական գործընկերների հետ՝ փոխադարձ լուծումներ գտնելու: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նույն շարքից