Չինական իշխանությունները որոշել են դադարեցնել որոշումը, որով ներկրվող ամերիկյան ապրանքների մի մասի համար սահմանվել էին ցածր մաքսատուրքեր: Այս մասին ասված է Չինաստանի ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:
Որոշումը, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից, վերաբերում է մասնավորապես մրգերին և դրանցից պատրաստված հյութերին, որոնց համար այսուհետ գործելու է 15 տոկոս մաքսատուրք: Ինչ վերաբերում է խոզի մսին, ապա այս մասով գործելու է 25 տոկոս մաքսատուրք:
Չինաստանում հայտարարել են, որ ԱՄՆ-ը խախտել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գործող կանոնները՝ լուրջ վնաս հասցնելով Չինաստանի շահերին:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ մյուս երկրների հետ առևտրում որևէ փոփոխություն չի լինելու:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց, որով մաքսատուրքեր սահմանեց ալյումինի և պողպատի համար: Այս որոշումը վերաբերում է նաև Չինաստանին, որի իշխանությունները հայտարարել էին, որ պատասխան քայլի են դիմելու: