Դեսպանատան Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության (EXBS) ծրագիրը վերջերս Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում կազմակերպել է աշխատաժողով ՀՀ մաքսային ծառայության 17 աշխատակիցների համար:
Դասընթացը հնարավորություն ընձեռեց Հայաստանի մաքսային աշխատակիցներն՝ Միացյալ Նահանգների մաքսային և սահմանների պաշտպանության աշխատակիցների հետ քննարկել ընդհանուր մարտահրավերները և սովորել մաքսանենգ ապրանքների հայտնաբերման, բացահայտման ու արգելման նոր ուղիները:
Նրանք ուշադրություն դարձրեցին այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են հասցեականությունը, տեխնոլոգիաների կիրառումը բազմաշերտ հսկողության ժամանակ և ինքնաթիռների խուզարկությունը:
EXBS ծրագրի նպատակն է ամրապնդել արտահանման վերահսկման համակարգերը ողջ աշխարհում՝ ապահովելով իրավական խորհրդատվություն, ուսուցում և սարքավորումներ:
Արտահանումների նկատմամբ ավելի լավ վերահսկողությունն օգնում է պայքարել զանգվածային ոչնչացման զենքի տարածման, դրանց մատակարարման համակարգերի, սովորական սպառազինությունների և հարակից նյութերի դեմ: