Տնտեսություն 

Կենսաթոշակային համակարգի վերաբերյալ բողոքը կհասցվի մինչև Սահմանադրական դատարան

analitik.am

Իշխող կոալիցիայում չընդգրկված ԱԺ  քաղաքական չորս ուժերն  արդեն բավականաչափ ստորագրություններ են հավաքել Սահմանադրական դատարան դիմելու համար՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ուժի մեջ մտնելը մեկ տարով հետաձգելու պահանջով:


ՀՅԴ խմբակցությունից հայտնել են, որ դիմումի տակ արդեն ստորագրել  են 32 պատգամավորներ՝ անհրաժեշտ 27-ի փոխարեն: Ստորագրել են նաև ՀՅԴ  խմբակցության Երևանում գտնվող հինգ անդամներից երեքը՝ Արծվիկ Մինասյան, Աղվան Վարդանյան և Արմեն Ռուստամյան: Ստորագրել են նաեւ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ  խմբակցության անդամները: ԲՀԿ-ից ստորագրել են ոչ միայն ակտիվ խորհրդարանականները՝ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան և այլք, այլև գործարար  պատգամավորները՝ Մելիք Մանուկյանը և Վահան Գուլոյանը:


Ստորագրահավաքը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ:

Նույն շարքից