«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը դիտարկում է Անգլիա տեղափոխվելու հնարավորությունը: Ինչպես հայտնում է Don Balon-ը, բրազիլացին կարող է տեղափոխվել Մանչեսթեր, բայց թե կոնկրետ որ ակումբ, դեռ հայտնի չէ:
Պարբերականի տեղեկություններով, Նեյմարն ընդունելու է մանչեսթերյան գրանդերից մեկի առաջարկը, եթե Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը տապալվի: Ընդ որում, բրազիլացին ավելի շատ հակված է Սիթի տեղափոխվելուն, չնայած այն հանգամանքին, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նա լինելու է առաջատարը:
Գլխավոր հարցը, որը կարող է խանգարել Նեյմարի տեղափոխմանը, ֆրանսիական ակումբի սեփականատերերի դիրքորոշումն է: Արաբները ցանկանում են առնվազն 400 միլիոն եվրո ստանալ 222 միլիոնով ձեռք բերած Նեյմարի համար: