Տնտեսություն 

ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է անարդար մեթոդների մեջ, որոնք սպառնալիք են Նահանգների ազգային անվտանգությանը

Չինաստանն իր արտաքին առևտրի քաղաքականության մեջ անարդար մեթոդներ է կիրառում, որը սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսի Ուոլթերսը: Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերով, Չինաստանն ամերիկյան արտահանումների վրա հարձակումների, փոխարեն ճիշտ կաներ դադարեցներ այն  մեթոդներից օգտվելը, որոնք վնասում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:

Նշենք, որ ամերիկյան կողմը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Պեկինը որոշել է պատասխանել Վաշինգտոնի քայլին՝ կապված պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր սահմանելու հետ, և մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներկրվող մրգերի, հյութերի և խոզի մսի համար:

Չինական իշխանությունների վերոնշյալ որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 2-ից:

Հավելենք, որ ալյումինի և պողպատի համար մաքսատուրքեր սահմանելու որոշումն ԱՄՆ նախագահը ստորագրել էր մարտի 8-ին:

 

 

Նույն շարքից