Սպորտ 

Ժամանակակից դահուկասպորտի կենդանի լեգենդը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Նորվեգացի դահուկորդ Ուլե Էյնար Բյորնդալենը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 44-ամյա մարզիկն իր որոշման մասին հայտարարել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ:

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոնն ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել մի քանի խոշոր մրցաշարարի: Բացի դրանից, նորվեգացին նաև չկարողացավ մասնակցել Փխենչանի օլիմպիական խաղերին, քանի որ վատ արդյունքների պատճառով չհայտնվեց ազգային հավաքականի կազմում:

Բյորնդալենը ժամանակակից բիաթլոնի կենդանի լեգենդներից է: Նա մասնակցել է 6 Օլիմպիադայի, որոնց ընթացքում նվաճել է 13 մեդալ, այդ թվում 8 ոսկի: Նորվեգացին նաև աշխարհի քսանակի չեմպիոն է:

 

Նույն շարքից