Տնտեսություն 

Հավանության են արժանացել պետական 3 տեսչություն

analitik.am

Կառավարությունում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբъ այսօր կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի տասներորդ նիստը:


Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե օրակարգի առաջին հարցով քննարկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը: Նշվել է, որ վերոհիշյալ մեթոդաբանությամբ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներառում է շինարարական օբյեկտի ռիսկայնության գնահատումը, տարբերակումը՝ ըստ ռիսկայնության եւ դրա հիման վրա կառուցված ստուգումների կազմակերպումը: Ներկայացվել են նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումները, որոնք առաջարկվում է կատարել՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառի առանձնահատկությունները սահմանող մի շարք դրույթներ: Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի շրջանակում հնչել են առաջարկություններ եւ կարծիքներ արծարծված հարցերի վերաբերյալ: Խորհուրդը հավանություն է տվել ներկայացված փաստաթղթերին՝ հաշվի առնելով արված դիտողությունները: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում հնչեցված առաջարկությունները ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարություն:


Նիստում հավանության են արժանացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության թվով 4 և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության թվով 12 ստուգաթերթերը:

Նույն շարքից